Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները րոպեներ անց կնստեն բանակցային սեղանի առաջ. Բելառուսի ԱԳՆ

«Ուկրաինական պատվիրակությունն արդեն Բելառուսի տարածքում է՝ բանակցությունների վայրին մոտ։ Սպասվում է, որ ռուս բանակցողների հետ հանդիպումը կսկսվի մոտակա ժամերին»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

465864667

Բելառուսի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների համար տարածքը պատրաստ է, սպասում են պատվիրակությունների ժամանմանը։

zelenskiy-ukraine

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ուկրաինան համաձայնել է բանակցություններ անցկացնել Բելառուսի Գոմելի մարզում, որտեղ մեկնել է ռուսական պատվիրակությունը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ դրան նախորդել է Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը: