4566-57686

 ՀՀ–ից Արցախ մտնող գազատարի վերանորոգման համար բանակցություններն ադրբեջանցիների հետ շարունակվում են։ Նման տեղեկություն է տարածել Արցախի անվտանգության խորհուրդը։

46865-347857

Արդեն հայտնել ենք, որ Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։

7584-3849

««Արցախգազ» ՓԲԸ-ի մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ»,–ասվում է հաղորդագրության մեջ։