bank

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել ու հորդորել քաղաքացիներին զգույշ լինել իրենց բանկային քարտերի հետ։ Մասնավորապես հորդորում են քարտային տվյալները ոչ մեկի չհաղորդել ու քարտը ոչ մեկի ձեռքը չտալ։ Խարդախությունների դեպքերը վերջին ամսում գնալով աճում են, ու այս մասեվ ոստիկանությունը հատուկ զգուշացնում է, որ նման դեպքերում խարդախություն իրականացնող անձին սպառնում է քրեական հետապնդում։

bank

Արցախի ոստիկանութոյւնը ևս հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Չնայած Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության բազմաթիվ զգուշացումներին ու հայտարարություններին, համակարգչային տեխնիկայի օգնությամբ ԱՀ քաղաքացիների բանկային քարտերից կատարված հափշտակությունների դեպքերը շարունակվում են:Ուստի քաղաքացիներին հորդորում ենք շատ զգույշ լինել իրենց անձնական տվյալների պահպանության հարցում»։