bayden

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է 2024 թվականին հաջորդ նախագահական ընտրություններում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պայքարելու պատրաստակամության մասին։

bayden

«Եթե ես այնքան առողջ լինեմ, որքան հիմա, ես նորից կառաջադրվեմ»,-ասել է Բայդենը: Բայդենի խոսքով, ինքը հանուն ամերիայի ու նրա բնակիչների, կփորձի մեկ անգամ ևս նախագահի պաշտոնում վերընտրվել, քանի որ այս պահին ԱՄՆ -ն ունի լուրջ կառավարիչների պակաս ու ինքը չի ցանկանում բախտի քմահաճույքին թողնել ամերիկացիներին։

bayden

ԱՄՆ-ում հերթական նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2020 թվականի նոյեմբերի 3-ին։ Ընտրական կոլեգիան դեկտեմբերի 14-ին հաստատել է քվեարկության արդյունքները, որոնց համաձայն հաղթանակ է տարել դեմոկրատ Բայդենը։ Նրա երդմնակալությունը տեղի է ունեցել հունվարի 20-ին։ Թրամփը երկար ժամանակ չէր ընդունում իր պարտությունը եւ դիմում էր դատարան՝ մի շարք նահանգներում ընտրողների ձայների վերահաշվարկի պահանջով։