lukashenko

«Վերահաստատեմ, որ Բելառուսի նախագահի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությունները եւ մեկնաբանություններն առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային գործընկերների ուշադրությանն եւ քննարկման առարկա դառնում տարբեր երկրներում, այդ թվում՝ ՀՀ-ում»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

despan

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել էր, թե Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, և մեծ հավանականությամբ՝ Հայաստանը, որովհետև «ոչ մեկին պետք չէ»: «Կրկնեմ, որ մեր խորին համոզմամբ՝ այդ ձեւակերպումներն ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը։

ararat-mirzoyan

Վստահ կարող եք լինել, որ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի հետ այն չի առնչվում»,-վստահեցրեց Արարատ Միրզոյանը։ Արարատ Միրզոյանն այնուհետեւ հաստատեց տեղեկությունը, որ երեկ ՀՀ-ում Բելառուսի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ․ «Դեսպանին ենք փոխանցել մեր համոզմունքն այն մասին, որ միմյանց մասին մեր հայտարարությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա եւ հաշվի առնեն միմյանց շահերն ու սուվերենությունը։ Պատրաստ ենք շարունակել համապատասխան պաշտոնական հայտերի դեպքում հնարավորինս աջակցել Բելառուսին՝ զանազան միջազգային հարթակներում»։