Երեւանի որ թաղամասում որքա՞ն արժե բնակարանների 1 քմ-ն․ ու՞ր են հասնելու թանկացումները

Անշարժ գույքի գները մեր երկրում նկատելիորեն բարձրացել են: Խոսքը մասնավորապես՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների մասին է: Ընդ որում՝ բնակարնները թանկացել են թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաք Երեւանում:

Օրինակ՝ Կենտրոն համայնքում բազմաբնակարան շենքի բնակարանի 1 քմ-ն 2021 թվականի նոյեմբերին արժեր 672 ($1403) հազար դրամ: 62 հազար դրամով ավելի բարձր՝ քան 2020-ի նոյեմբերին:

bnakaranner

Արաբկիր վարչական շրջանում, որը, անշարժ գույքի տեսանկյունից նույնպես թանկարժեք տարածք է համարվում, 1 քմ-ն արժե 475 ($992) հազար դրամ: 2020-ի նոյեմբերի համեմատությամբ այստեղ էլ 1 քմ-ն թանկացել է 37 հազար դրամով: Սակայն անցյալ տարվա հոկտեմբերին Արաբկիրում 1 քմ-ն 473 հազար դրամ է եղել:

Նոր Նորքում հոկտեմբերի համեմատությամբ էական թանկացում չի արձանագրվել, 1 քմ-ն այստեղ անցյալ տարվա նոյեմբերին եղել է 312 ($653) հազար 500 դրամ, հոկտեմբերին՝ 312 հազար դրամ:

bazmabnakaran

Ավան վարչական շրջանում, որը նույնպես բաժանված է 4 գոտիների եւ գներն էլ ձեւավորվում են տարածքից կախված, 1 քառակուսի մետրի միջին գինը 310 ($647) հազար դրամ է, սակայն թանկ արժեցող գոտում, որը Ավանի պարագայում 5-րդ գոտին է, 1 քմ-ի արժեքը 330 ($689) հազար դրամ է:

Էրեբունու տարածքում բնակարանի 1 քմ-ն արժե միջինում 307 ($641) հազար դրամ: Այստեղ 2020 թվականի նոյեմբերի համեմատությամբ 27 հազար դրամով է թանկացում արձանագրվել: