miting

Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանն ու մի խումբ քաղաքացիներ այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում, պահանջով՝  դո՛ւրս Ղազախստանից, դո՛ւրս ՀԱՊԿ-ից։ Հենց այսպիսի գրառմամբ պաստառներով էին մի քանի ցուցարարները։

miting

Ցույցը երկար չտեւեց, մոտ 30 րոպե կառավարության շենքի դիմաց պաստառների միջոցով իրենց պահանջը ներկայացնելուց հետո ցուցարարները հեռացան։

miting

Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային անկարգություններ էին սկսվել հունվարի 2-ին, օրեր անց այս երկրի նախագահը հայտարարեց, որ դիմել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին՝  երկրում ահաբեկչական սպառնալիքը կանխելու համար օգնություն ստանալու խնդրանքով, ինչից հետո ՀՀ-ն որպես ՀԱՊԿ նախագահող երկիր խաղաղարար զորախումբ ուղարկեց Ղազախստան։ ՀՀ-ն որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, օրերս Ղազախստան է ուղարկել ՀԱՊԿ խաղաղարար զորքեր: