Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, իսկ մինչ այդ նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է։

դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվում է Նիկոլ Փաշինյանի աջակից Նվեր Մկրտչյանին կալանավորելու որոշում կայացնելու համար։ Ըստ նախաքննական մարմնի նախնական վարկածի, Մկրտչյանի կալանավորումն ակնհայտ ապօրինի է, թեեւ ամբաստանյալն ինքը չէր ներկայացել դատական նիստին՝ դրսևորելով ոչ պատշաճ վարքագիծ։

Դատավորին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը որպես ծանր հետևանք էր դիտարկել այն հանգամանքը, որ ամբաստանյալ Մկրտչյանի կալանավորումից հետո «Գորիս» ՔԿՀ-ում իբրև ազդեցություն է գործադրվել վերջինիս նկատմամբ, ինչով հարկադրել են փոխել ցուցմունքը, ինչն էլ հանգեցրել է նրան, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվի գրավով։ Այժմ Բախշիյանի մեղադրանքը վերաորակվել և մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ակնհայտ ապօրինի կալանավորելու հատկանիշներով։ Այլ խոսքով՝ կամ իրավապահներն, ի վերջո, հասկացել են, որ դատավորը կալանավորման որոշումը կայացնելիս՝ որևէ կերպ չէր կարող նախապես իմանալ կամ որևէ կապ ունենալ ամբաստանյալի նկատմամբ ՔԿՀ-ում ենթադրաբար գործադրվելիք ազդեցության և ցուցմունք փոխելու հետ։ Եթե, իհարկե, բացառենք, որ ի սկզբանե դա գիտակցում էին, պարզապես այդպես էլ պետք դատավորին կալանավորելու եւ այդպիսով մի շարք այլ դատավորների վախը բռնելու համար։

Լրագրողների հարցին, արդյո՞ք հնարավոր է, որ միջնորդեն՝ կարճելու գործի վարույթն ընդհանրապես, որովհետև եթե քրեական գործի հարուցումն ի սկզբանե օրինական չէ, հետապնդում իրականացվել չի կարող՝ դատավորը դրական արձագանքեց՝ նշելով, որ կմիջնորդեն։ արդյո՞ք հնարավոր է, որ միջնորդեն՝ կարճելու գործի վարույթն ընդհանրապես, որովհետև եթե քրեական գործի հարուցումն ի սկզբանե օրինական չէ, հետապնդում իրականացվել չի կարող՝ դատավորը դրական արձագանքեց՝ նշելով, որ կմիջնորդեն։