canramart

Բացի Եվրատեսիլ միցույթից, շատ հավանական է, որ արդեն 2023 թվականին Հայաստանում մեկ այլ շատ մեծ միջոցառում լինի։ Խոսքը ծանրամարտի աշխարհի առաջնության մասին է։ Հայաստանը լուրջ բանակցությունն է վարում ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի անդամների հետ։ Սա Հայաստանի համար իսկապես շատ լավ մեկնարկ կարող է դառնալ։

canramart

Հայաստանը կարող է հյուրընկալել 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

canramart

«Տաշքենդ իմ այցի ընթացքում հանդիպում եմ ունեցել միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ. նպատակ ունենք որևէ մեծ մրցաշար անցկացնել Հայաստանում: Ենթադրվում է, որ դա կլինի 2023 թվականի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Ամեն ինչ դեռևս հստակեցման փուլում է»,-ասաց Գիլոյանը: