ceranoc

Տիկին Հասմիկը տխրությամբ է հիշում տարիներ առաջ կատարած իր սխալի մասին։ Ծերանոցում հայտնված Հասմիկը պատմում է, որ երեխաները արտասահմանում են գտնվում, ինքը չէր կարող գնալ նրանց մոտ, ուստի երեխաները որոշեցին, որ ինքը միայնակ չէր կարող ապրել ու տարան ծերանոց։

old

Տիկին Հասմիկը չի բողոքում պայմաններից, իր խոսքով անյտեղ շատ հոգատար են իր հանդեպ, բայց սեփական տանը ապրելը լրիվ այլ զգացում է։ Աչքերը թաց են ամբողջ օրը, չէր ցանկանում ծերությունն այստեղ անցկացնել, բայց հասկանում է, որ գուցե Աստված այս կերպ իրեն պատժում է՝ ժամանակին իր կատարած սխալի համար։ 

ceranoc

Հասմիկի մայրը ևս ծերանոցում է անցկացել իր ծերությունը։ Հասմիկը իր ձեքով էր մորը տարել ծերանոց, քանի որ նրան պահելու համար ժամանակ չէր ունեցել։ Հիմա հասկանում է, որ նույն բանը կատարվեց իր հետ։ Սխալների մասին մտածելու համար շատ ժամանակ ունեմ, ամեն օր վերլուծում եմ արածներս, հասկանում՝ որքան սխալներ եմ թույլ տվել, որոնք շտկել այլևս չեմ կարող։