Եղբայրներս ինձ չեն ներում արածիս համար. օգնեք, այս հարցի լուծումը գտնեմ

Ես երկու եղբայր ունեմ, նրանք տարիքով փոքր են ինձանից, բայց միշտ մեծի պես են իրենց պահել: Ամեն հարցում կողքիս են եղել ու երբեք չեմ զգացել, որ մեծը ես եմ: Ստացվեց այնպես, որ ես սիրահարվեցի մի տղայի, ով ինձանից 3 տարի փոքր էր:

lika

Ընտանիքս ու եղբայրներս դեմ էին մեր շփմանը, քանի որ այդ տղան նաև դատված էր եղել: Չեմ կարող ասել՝ ինչու նման բան արեցի, հավանաբար շատ էի սիրում նրան, բայց ես փախա այդ տղայի հետ: Ընտանիքս չներեց իմ այդ քայլը: Մեկ տարի շարունակ նրանք ընդհանրապես տեղեկություն չունեցան ինձանից:

lika

Որոշ ժամանակ անց, ես բաժանվեցի նրանից, քանի որ պարզվեց, որ նա խմելու հետ սեր ունի: Մայրս ու հայրս բաժանությունից հետո սկսեցին ինձ հետ շփվել: Ես տեղափոխվեցի վարձով բնակարան ու նրանք, տեսնելով իմ ծանր դրությունը, սկսեցին օգնել ինձ: Բայց եղբայրներս մինչ օրս չեն խոսում հետս: Ինձ խորհուրդ տվեք,  ի՞նչ անեմ, որ նրանք ցանկություն ունենան շփվել ինձ հետ: