cirani-restoran

«Մի քանի օր առաջ հաղորդագրություն տարածվեց, որ հունվարի 23-ին Կոտայքի մարզում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն, կրակոցներ են հնչել, որի վերաբերյալ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։ Բարեբախտաբար՝ կրակոցներից տուժածներ չկան։

cirani

Մեզ որոշ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այդ դեպքից եւ գործող անձանցից։ Պարզվում է՝ «կինոյի գլխավոր հերոսը» եղել է Արմեն Ղալեչյան անունով մի երիտասարդ, որը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ընկերն է, ինչպես նաեւ նախորդ օրը նրա հարսանիքի խաչեղբայրն էր՝ «ազաբ բաշին»։ Ղալեչյանը նաեւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է, իսկ Պապիկյանի՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար եղած ժամանակ աշխատել է նրա ղեկավարած նախարարությունում, հիմա էլ, ասում են, Պապիկյանը նրան հետը տարել է ՊՆ։

Պապիկյանի ընկեր Ղալեչյանը հարսանիքի հաջորդ օրը՝ հունվարի 23-ին, մի խումբ անձանց հետ, որոնց մեջ, ասացին՝ եղել են նաեւ իշխանության տարբեր ճյուղերի, այդ թվում՝ դատական կամ իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, այցելել է «Ծիրանի» ռեստորան՝ ուտել-խմելու։

cirani

Ընթացքում, երբ քեֆները լավացել է, Ղալեչյանն ալկոհոլի ազդեցության տակ մոտեցել է ռեստորանի անվտանգության աշխատակիցներին եւ պահանջել, որ ցույց տան զուգարանի տեղը։ Քեֆը լավ է եղել, կոպիտ է խոսել, ասում են` հայհոյանքով, եւ այդ խոսքից էլ վիճաբանություն է ծագել: Համալիրի անվտանգության աշխատակիցները փորձել են կարգի հրավիրել անկարգ հաճախորդին, այդ ընթացքում մոտեցել են նաեւ Ղալեչյանի հետ նույն սեղանի շուրջ նստած մյուս հյուրերը, եւ չգիտես ով՝ նաեւ կրակել է։

ննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որն ուղեկցվել է զենքի գործադրմամբ)։