Վերջին շրջանում ավելի ու ավելի լարված իրավիճակ է տիրում մի շարք բուհերում, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանում։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ այն դասախոսները, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ կամ օրվա իշխանությունների նկատմամբ, մեղմ ասած, լոյալ չեն, անուղղակի ճնշումների են ենթարկվում։ Բացարձակ հաշվի չեն առնվում դասախոսների պրոֆեսիոնալիզմն ու առարկային տիրապետելու փաստը, հատկապես ԵՊՀ ղեկավարության համար առաջնայինը բացառապես քաղաքական հայացքներն են։

Որոշ տեղեկությունների համաձայն, օրերս ԵՊՀ ղեկավար կազմը դեկանների հետ առանձին հանդիպումներ է ունեցել և փորձել ներկայացնել գլխավոր պահանջները՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներին աստիճանաբար իզոլացնելու կամ լիարժեք «կանտրոլի» տակ պահելու նպատակով։ Սակայն, կարծես, ամեն ինչ իշխանության ցանկությամբ չի ընթանում: