ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-յի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի եւ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասությա դատարանում այս գործով առաջին դատական նիստն է լինելու, որտեղ մեղադրյալների պաշտպանները միջնորդելու են նրանց խափանման միջոց կալանքը փոփոխել:

artak-davtyan

Ուստի ԿԳԲ-ի պադվալից գործով մեղադրյալներին կտեղափոխեն դատարան եւ դատարանից է կախված նրանց ազատության ճակատագիրը:

davit-tonoyan

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործը, ըստ այս կառույցի տարածած հաղորդագրության, վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն: