kin

Գայանեն քսան տարեկանում ամուսնացել է իրենից 15 տարի մեծ մի տղամարդու հետ: Որոշ ժամանակ անց ընտանիքում լուրջ խնդիրներ են առաջանում ու Գայանեն որոշում է երեխային վերցնել ու գաղտնի հեռանալ տանից: Կարճ ժամանակ անց հայրը երեխային գտնում է Ռուսատանի դաշնությունում:

dataran

Պարզվում է, մայրը երեխային վերցրել է ու տարել երկրից դուրս: Երեխանին գտնելուց հետո, հայրը երեխային մոր կամքին հակառակ բերում է Հայաստան: Երկար քաշքշուքներից հետո, հայրը դիմում է դատարան, երեխայի խնամակալությունը իր վրա վերցնելու համար:

Ordered

Դատարանը որոշում է, որ երեխայի մայրը գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում ու հայրը պետք է ստանձնի երեխայի խնամքը: Գայանեն պնդում է, որ իր նախկին ամուսինն այդ ամենը սարքել է իր ձեռքից երեխային տանելու համար: Հիմա, մայրը դիմել է մի շարք կառույցների ու խնդրում է, միջնորդեն, որպեսզի կարողանա երեխային տեսնել: