davachanutyun

Ես հավատում էի, որ իմ ամուսինը աշխարհի ամենահավատարիմ մարդն է: Այս վստահությունը իմ մեջ այնքան շատ էր, որ երբեք չեմ փորձել նրան կասկածել կամ հետևել: Մի օր ամենամոտ ընկերուհիս եկել էր մեր տուն ու ամուսինս իմանալով, որ նա պետք է գա մեր տուն աշխատանքի չգնաց: Ես այդ օրը սկսեցի ներքին կասկածներ ունենալ, բայց չէի ուզում հավատալ, որ նման բան կարող է լինել:

davachanutyun

Նրանց շատ մտերիմ շփումից ես ինքս զարմացած էի: Այս դեպքից հետո, սկսեցի պարբերաբար ստուգել ամուսնուս հեռախոսը ու մեկ օր տեսա, որ նրան զանգահարողը Մարին է, պարզապես ամուսնուս հեռախոսի մեջ նա այլ անունով էր գրանցված: Ես արդեն համոզված էի՝ ինչ էր կատարվում, բայց լռեցի, մինչև նրանց միասին բռնացնեմ: Մի քանի օր անց ես երկուսին տեսնում եմ հյուրանոց մտնելիս: Աշխատողին այնքան խնդրեցի, որ թույլ տա բարձրանամ, ի վերջո արցունքներս իրենցը արեցին:

davachanutyun

Բարձրացա հյուրանոցի համար ու տեսա նրանց միասին: Այդ պահին երկուսն էլ շոկի մեջ էին: Ոչինչ չասեցի, պարզապես փախա այդտեղից: Ես չեմ ուզում հավատալ, որ ամենամոտ ընկերուհուս հարցում այդքան սխալվել եմ: Ես հիմա իմ ամուսնալուծության հարցերն եմ լուծում ու միաժամանակ երկրից հեռանալու մասին մտածում: