david-tonoyan

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է՝ եկել հայտարարությամբը, որը ներկայացնում ենք ստորեւ:

david-tonoyan

«Հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանի և մյուս անձանց վերաբերյալ քննվող քրեական գործով 04.02.2022թ.  նշանակված առաջին իսկ դատական նիստը չի կայացել և անորոշ ժամկետով հետաձգվել է ազատության մեջ գտնվող դատավարության մասնակիցների, ինչպես նաև նախագահող դատավորի վատառողջության պատճառով:

david-tonoyan

Միաժամանակ հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանը շարունակում է պնդել և պահանջել բաց և հրապարակային դատավարություն, որը դռնփակ ռեժիմով է անցկացվում  դատավոր Մանվել Շահվերդյանի անհիմն որոշմամբ՝ մասնագիտական առումով պետական և ռազմական գաղտնիք հասկացություններին առհասարակ չտիրապետելու պատճառով: Հաստատապես շարունակում ենք պնդել, որ քրեական գործի նյութերում չկան պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք կրում են «հույժ գաղտնի» դրոշմը: