davit-amalyan

Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը, որի որդին եւս զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, նոր գրառում է արել՝ անդրադառնալով Երեւանում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցության հարցին։ Ամալյանը նշել է, որ չի կարող չընդվզել այդ երեւույթի դեմ՝ որպես հայ ծնվելու համար Տիրոջը շնորհակալ մարդ, միեւնույն ժամանակ հավատարիմ մնալով իր «չհասարական, չքաղաքական սկզբունքին»։

davit-amalyan

 «Երևի, ևս մեկ անգամ նշել, թե ինչպիսի երազանք և երանություն է խաղաղությունն ինձ համար, ավելորդ կլինի…Իսկ թե ինչու գրառումս սկսեցի իմ խաղաղության երազանքով, քիչ հետո պարզ կլինի։ Ավելորդ կհամարեմ նաև նշել, թե ինչեր եմ զոհել հանուն խաղաղության` սկսած բարեկեցությունից մինչև կյանքեր, որոնք հավատացեք ավելի թանկ են, քան իմը:

davit-amalyan

Նա նշել է, որ ընվզման ձեւն առայժմ չպատկերացնելով ` որոշել է գոնե ներկա գտնվել այնտեղ, որտեղ պետք է «տեղի ունենա այս «մարդասիրական» «չգիտեմինչաժողովը»…. «Լավ, մենք մեր «բարեկամներին» ու միջազգային հանրությանը հեչ հարցեր չունե՞նք տալու…հեչ պահանջներ չունե՞նք բարձրաձայնելու:

Ըստ ինձ հասած տեղեկությունների` այդ ժողով կոչվածը պետք է տեղի ունենա փետրվարի 22-ին, ժամը 12-00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հուսով եմ, էս հարցը մենակ ինձ չի հուզել, և համոզված եմ, որ էդ օրը այնտեղ մենակ չեմ լինի: