sahakyanc

«Սերժ Թանկյանի երկիրը ԱՄՆ է, Արսինե Խանջյանի երկիրն էլ՝ Կանադան: Նրանք այնտեղ են հարկեր վճարում, համերգ են տալիս, կայանում, դա է իրենց երկիրը, իսկ Հայաստանին վերաբերվում են որպես տուրիստական գոտի»,- «Հայելի» ակումբում ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ անդրադառնալով Սերժ Թանկյանի՝ օրերս արած գրառմանը, որտեղ աշխարհահռչակ երաժիշտը խոսելով զոհված երիտասարդի մասին՝ կոչ էր արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, իսկ կատարվածը որակել էր որպես Ալիեւի եսասիրության հետեւանք:

arsine

Դավիթ Սահակյանցը ձեւական մի բան է համարում Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի ու մյուսների հայաստանյան այցելությունները, փառատոներին, համերգներին մասնակցելը, մի քանի անգամ տարբեր ղեկավարներից ՀՀ անձնագիր ստանալը: «Հիմա էն պահն է, որ Սերժ Թանկյանն առաջվանը չէ, SOAD-ն էլ առաջվանը չէ, իրենց երաժշտական որակները գնալով նվազում էին, դրա համար պետք էր ինչ-որ PR անել…Ինքը ժամանակին ավանգարդում էր, երբ ԱՄՆ-ում պայքարում էր Հայոց ցեղասպանության եւ հայկական հարցի համար:

tankyan

Հետաքրքիր է, եթե վաղը Ռուբեն Ռուբինյանը գա ասի՝ սա է պայմանը, պետք է հրաժարվել ցեղասպանությունից, էդ դեպքում Թանկյանի համար ո՞վ է մեղավոր լինելու, էլի՞ Ալիեւն ու Էրդողանը…Եթե Ա եք ասում, Բ-ն էլ ասեք, թե չէ բոլոր մեղքերը թաքցնում եք մի ազգանվան տակ: Տվյալ դեպքում ինքն ընտրել է Ալիեւին եւ համարում է, որ միայն Ալիեւն է մեղավոր այն ամենի համար, ինչ կատարվում է, իրականում Ալիեւին առիթ են տվել, պայման են ստեղծել, որ նա անի այն, ինչ անում է: Եվ պայման ստեղծողը հենց այն իշխանությունն է, որին դու սատարում ես ու աջակցել ես, օժանդակել ես, որ գա իշխանության»,- ասաց մուլտիպլիկատորը: