Ինպե՞ս Դեդ Հասանի կլանը կարողացավ մի գիշերում բացահայտել Ուսոյանի սպանությունն

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի հունվարի 16-ին Մոսկվայում սպանված «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) համակիրներն ամփոփել են սեփական հետաքննության արդյունքները՝ կապված իրենց առաջնորդի սպանության հետ:

ded-hasan

Ընդհանուր առմամբ, Ուսոյանի կլանի մաֆիոզիները վերջին երկու շաբաթվա ընթացքում Մոսկվայում կազմակերպել են նվազագույնը 4 սխոդկա: Մեղավոր է ճանաչվել «օրինաճանաչ» Ռովշան Ջանիևը:

Մոսկվայում նրա գտնվելու մասին գիտեր մարդկանց շատ նեղ շրջանակ, սակայն ի վերջո մեկնումեկն այդ տեղեկատվությունը հասցրել է Դեդ Հասանի կլանին: Հունվարի 28-ի գիշերը Նասիբովի վարձակալած բնակարանին է մոտենում վարձու մարդանց մեքենան, որոնք էլ խլելով «օրենքով գողի» կյանք, նրա մարմինը դնում են բեռնախցիկի մեջ և տանում անհայտ ուղղությամբ:

ded

Նրա մարմինը չի հաջողվել հայտնաբերել: Դեռ հայտնի չէ, թե Ուսոյանի կլանից ով է կազմակերպել այդ ամենը: Սակայն դեպքի վայրից զոհին իր հետ տանելու ձեռագիրը բնորոշ է «օրինաճանաչ» Նադիր Սալիֆովին (Լոտու Գուլու): Նա վերջերս շատ մոտ էր Դեդ Հասանի հետ (սխոդկաներից մեկի ժամանակ Սալիֆովին զրկել էին «օրենքով գողի» տիտղոսից, սակայն Դեդ Հասանն այն վերադարձրել էր նրան) և հանդիսանում Ռովշան Ջանիևի կատաղի թշնամին: