մարջան ավետիսյան

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը իր ինսթագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ տեսքը: Նա լուսանկարը հրապարակել է ինսթագրամի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ: Լուսանկարում դերասանուհին առանց դիմահարդարման է, իսկ մազերը հավաքված են: Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել:

Օրեր առաջ հրապարակված լուսանկարներում դերասանուհին ամուսնու հետ էր։ Զույգը գրկախառնված էր։ Հրապարակման մեկնաբանություններում Մարջան Ավետիսյանը գրել էր գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի՝ «Չկա մի դեղամիջոց, որն ի վիճակի լինի բուժել այն, ինչ կարող է բուժել երջանկությունը» հայտնի խոսքերը: