despanatun

Ադրբեջանցիները աշխարհի տարբեր ծայրերում գտնվելով՝ փորձում են իրենց պահանջները դնել ու փորձել իրենց ղեկավարի օրինակով սպառնալիքների լեզվով խոսել։ Բայց չեն հասկանում, որ դա չի կարող անցնել բոլորի մոտ։ Մի քանի օր առաջ ադրբեջանի քաղաքացին անցել էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան տարածք ու սպառնացել իրեն հրկիզել, եթե Հայաստանը չվերադարձնի իր որդուն։

despanatun

Նրա խոսքով իր տղան պատերազմի ժամանակ գերի է ընկել հայերին ու Հայստանը չի ցանկանում վերադարձնել իր որդուն, պնդելով, որ նման մարդ չկա իրենց մոտ։ Իրականում, այս ամենը սարքած շոու էր, Ֆրանսիացիներին ցույց տալու համար, որ հայերը ևս գերի են վերցրել ադրբեջանցի զինվորականներին ու պահում են իրենց մոտ։

despanatun

Նման էժան քայլերով, նրանք նպատակ ունեն աշխարհի առաջ արդարացնել իրենց վայրագ քայլերն ու խղճահարություն առաջացնել շատերի մոտ։ Այս գործողությունները կոնկրետ մարդկանց կողմից մշակված ու պլանավորված քայլեր են։ Ու պատահական չի նաև այն հանգամանքը, որ նման բաներ անում են Ֆրանսիայում՝ մի երկրում, որտեղի իշխանությունները բացահայտ համակարանք ունեն հայերի ու Հայաստանի նկատմամբ։