Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա հավաքների ծանուցագրեր են ուղարկվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման մոտ 4 տասնյակ մասնակիցներ վերջին օրերին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ստացել։ Իրավապահ կառույցներում բանուգործը թողած՝ ընդդիմության հավաքների տեսանյութերն են ուսումնասիրում, պարզում ակցիաների մասնակիցների ինքնությունը եւ ծանուցագրեր ուղարկում։

4657-56578

Իշխանությունը, ըստ էության, դեռ վախեր ունի ընդդիմությունից եւ սրանով փորձում է մարդկանց հետ կանգնեցնել պայքարից։ Աբսուրդն այն է, որ ծանուցվել է անգամ բերդում գտնվող մի քանի ակտիվիստ։ Ինչպես ամեն ինչում, ռեպրեսիաներ իրականացնելիս էլ է իշխանությունն ապաշնորհ ու փնթի։

657-5478

Երեկ ընդդիմադիր պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը մեզ ասաց, որ թեեւ անուններ չի կարող նշել, բայց տեղյակ է, որ ակտիվիստները ծանուցագրեր են ստացել»: