222

Բնական աղետներն ու պատերազմներն ունեն ավերիչ հատկություն։ Դրանք իրենց հետևից քանդում-տանում են ամեն ինչ, ավերում հեկտարներ ու կործանում մարդկային ճակատագրեր։ Ցավալին այն է, որ դրանք գալիս են այն ժամանակ, երբ ամենաքիչն ես սպասում։

Այս երեխաներն էլ չգիտեին ինչ է պատերազմը, երբ կռիվ-կռիվ էին խաղում դրսում։ Նրանք չէին հասկանում, թե ինչու են բոլոր միջոցառումների ժամանակ մեծերը խաղաղություն մաղթում, նրանց համար դա լոկ սիմվոլիկ բառ էր, որը պետք է լսեին բոլոր միջոցառումների ժամանակ։

Պատերազմն ամեն ինչ փոխեց։ Այն ավիրեց ոչ միայն այս երեխաների տներն ու գյուղերը, այլև տակնուվրա արեց նրանց մանկական հոգիները։ Նրանք տեսան այնպիսի վայրագություններ, որոնք նույնիսկ շատ մեծահասկաներ հասուն տարիքում չեն տեսել, նրանցից որոշները կորցրեցին ծնողներին, որոշները մոտ հարազատներին, որոշներն էլ ամեն ինչ։

Հիմա նրանց մանկական դեմքին դաջված է դառը տառապանք ու թախիծ։ Նրանք արդեն մանուկ չեն, նրանք մի քանի օրում մեծացան։ Նրանց աչքերն այլևս չեն կայծկլտում մանկական չարաճճիություններից։ Որքան էլ նրանք փորձեն թաքցնել, միևնույնն է՝ նույնիսկ ծիծաղելիս նրանց աչքերում թախիծ ու վիշտ կա, այնտեղ շատ տառապանք ու ցավ կա։

Նրանք արդեն շատ լավ գիտեն ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ բառի ողջ իմաստն ու կարևորությունը։ Երանի երբեք չիմանային։