3567834565658

Դոլարի ու եվրոյի փոխարժեքները հասել են պատմական առավելագույնին։

Մոսկվայի ժամանակով 7:05-ի դրությամբ՝ ռուբլու նկատմամբ եվրոյի փոխարժեքը կազմում է 122,15 ռուբլի: Դոլարի փոխարժեքը բարձրացել է մինչև 107,68 ռուբլի։ Ավելի վաղ եվրոյի փոխարժեքը հասել էր 132,88 ռուբլու, և դա առավելագույն ցուցանիշն էր, իսկ դոլարը՝ 117,82 ռուբլու:

4568456565475

Նշենք, որ երեկ Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ընդգծել է, որ ունի անհրաժեշտ պաշարներ ու գործիքներ ֆինանսական կայունության պահպանման և ֆինանսական հատվածի գործառնական անընդհատության ապահովման համար:

russian

Univer Capital ներդրումային խմբի վերլուծության վարչության ղեկավար Անդրեյ Վերնիկովը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ դոլարը կարող է հասնել 100-120 ռուբլու, բայց ԿԲ-ն կբարձրացնի առանցքային տոկոսադրույքը ու մեկ շաբաթ անց այն կվերադառնա 85 ռուբլու: