Ուկրաինայի մի քանի քաղաքներ ավիահարվածի վտանգի տակ են. քաղաքացիներին հորդորում են չմոտենալ պատուհաներին

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են մի շարք քաղաքներում օդային տագնապի մասին, մասնավորապես՝ Վինիցայում, Ռովնոյում, Խերսոնում, Չերկասում, Լվովում, Չեռվոնոգրադում, Ումանում եւ Լուցկում, հաղորդում է «УНИАН»-ը։

856969659

Ըստ տեղեկությունների՝ փետրվարի 26-ի առավոտյան, ժամը 06:35-ի սահմաններում Չերկասում եւ Չերկասի մարզում, մասնավորապես՝ Ումանում, օդային տագնապ է հայտարարվել։ Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

kiev

Մարդկանց հորդորում են անհապաղ տեղափոխվել անվտանգ տարածք եւ չմոտենալ պատուհաններին։ Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ Չերկասի եւ մարզի ուղղությամբ կարող են ավիահարված հասցնել։