FranceArmenia

 ԱՊՀ երկրներից Հայաստանը 177 հազար 800 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, հիմնական հատվածը՝ Բելառուսից: Նախատեսված է այն բաժանել կարիքավորներին:

Ուկրաինայից անցյալ տարվա ընթացքում որեւէ մարդասիրական օգնություն Հայաստան չի եկել: Ի դեպ, անցած տարվա 11 ամիսների ընթացքում Ռուսաստանից Հայաստան մարդասիրական օգնություն եկել է՝ 59 հազար 600 դոլարի չափով:

ognutyun

Անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 35 մլն 989 հազար 400 դոլարի օգնություն: Իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել է 21 մլն 925 հազար 400 դոլարի չափով մարդասիրական օգնություն:

ognutyun

Հայաստանին մարդասիրական օգնություն ուղարկածների թվում են նաեւ Եվրամիության անդամ շատ երկրներ: Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 3 մլն 195 հազար 300 դոլարի չափով օգնություն: Մինչդեռ 2020 թվականի 11 ամիսներին նույն երկրից մեր հանրապետություն եկել է 4 մլն 381 հազար 600 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Իսկ ահա մեր բարեկամ Ֆրանսիայից մարդասիրական օգնություն ՀՀ եկել է 1 մլն 566 հազար 600 դոլարի չափով: Ֆրանսիայից 2020 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստան եկել է 986 հազար 800 դոլարի մարդասիրական օգնություն: