Գիշերը ձեներ եմ լսում, մեկ էլ տեսնեմ հարևանս պատուհանով ուզումա մտնի իմ տուն. Հլը դրա դուխին նայի, ինչերա ուզում անի

Էս հարևաններս լրիվ համը հանել են։ Էս ինչա կատարվում էս երկրում։
Լուրերով որ տեսնում ես գողություն կամ սպանություն, ասում ես լավ, ոնցա հնարավոր, ոնց կարան մարդիկ տենց բան անեն, արի ու տես, որ լավ էլ անում են։

Ընտանիքով պիտի գնայինք քաղաքից դուրս, բայց հետաձգվեց, էլ չգնացինք, հարևաններս էլ գիտեին, թե արդեն տանը չենք։ Էդ գիշեր բոլորը քնած են, մեկ էլ ձայններ եմ լսում, սկզբից վախեցա, հետո մտածեցի լավ առաջին հարկ չի, ինչ պիտի լինի որ։

Բայց գնացի ինչ տեսնեմ։ Ինչոր մեկը փորձումա պատշգամբով մտնի մեր տուն։ Մինչև ես գնամ ամուսնուս արթնացնեմ, էդ արդեն դուռը բացել մտնումա տուն, տեսնեմ մեր հարևաննա։
Արագ ամուսնուս արթնացրի, գնացինք էն պահին, որ էդ հարևան կոչվածը դարակներնա փորփրում։

Մարդս միանգամից հարձակվեց դրա վրա, ես էլ ոստիկանություն կանչեցի, ոստիկաններն էլ մինչև գան մարդս լավ լխկել էր դրան։ Ոստիկանները տարան, դա խոստովանեց, որ գողության համար էր մտել տուն։ Այ տենց, ով կպատկերացներ, որ տարիների Հարևանդ տենց բան կանի: Վերջում էլ պարզվեց, որ ուրիշներից էլա գողություն արլե, մենքէլ ամբողջ շենքով բողոք ներկայացրինք: