456587989

Արդեն 1.5 ժամից ավելի է, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ Տիգրանաշենի ոլորաններից մինչև Վայոց Ձորի մարզի Ելփինի վարչական տարածք մոտ 200 տրանսպորտային միջոցներ չեն կարողանում շարժվել, քանի որ ուժեղ բուքը իր սև գոծն է անում։

47365883

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ճանապարհը սպասարկող ճանշինականները վաղ առավոտից հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են կատարում. ճանապարհը բացում են, սակայն բուքը վայրկյանների ընթացքում ճանապարհը փակում է ձյան շերտով։

475856594

Կայքի հայտնում է, որ մեծ թվով ավտոմեքենաների անվադողերն ամառային են, ինչն էլ ավելի է դժվարացնում նրանց կողմից երթևեկը։ Խցանումն անցնում է մոտ 5 կմ-ը, ինչի պատճառով էլ ժողովրդին հայտնի «Երասխի կալցևոյից» մինչև Ելփին մոտ 20 կմ երթևեկությունը դադարեցվել է։