Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական պատգամավորների և ԱԺ աշխատակազմի որոշ անդամների հետ մեկնել է ԱՄՆ, ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նա պատվիրակության կազմում ներառել է նաև իր կնոջը և օգտվել ինքնաթիռի բիզնես դասի տոմսից, այսինքն՝ թանկ տարբերակից։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ հերթական նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Պատգամավորը ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց, թե որքանով են իրականությանը համապատասխանում Ալեն Սիմոնյանի ամերիկյան վոյաժներին վերաբերող իր ունեցած ոչ պաշտոնական տեղեկությունները:
«Որքա՞ն գումար է պետական բյուջեից, այսինքն Հայաստանի հպարտ քաղաքացիների գրպանից ծախսվել այդ այցի համար: «Ի դեպ, ԱԺ նախագահ աշխատելուց ի վեր, 4 ամիսների ընթացքում, Ալեն Սիմոնյանը 7 երկիր է մեկնել գործուղումների, ինչի համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 120 հազար դոլար, չհաշված՝ միկոնոսյան հայտնի շրջագայությունը»,-ասաց Արեգնազ Մանուկյանը»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը:

«Տիկի՛ն Մանուկյան, ճիշտն ասած մի քիչ զարմանում եմ, որ նման հարցեր եք տալիս, դուք ԱԺ պատգամավոր եք և գիտեք, որ բոլոր ծախսերը թափանցիկ են՝ նաև գործուղումների ծախսերը»,-պատասխանեց ԱԺ նախագահի պաշժտոնակատար Հակոբ Արշակյանը: