armen

Կառավարությունն այսօր հաստատեց Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի ընտրությունների արդյունքները:Արմեն մուրադյանն մի քանի տարի է արդեն զբաղեցնում էայս պաշտոնը ու իր առջր դրած ծրագրերը փայլուն կերպով իրականացնում։ Զինվորի տուն ծրագիրը դրանցից մեկն է, որ պարոն Մուրադյանը իրագործեց ու հնարավորություն տվեց հարյուրավոր վիրավոր զինվորների, այս կենտրոնի շնորհիվ նորից կյանք վերադառնալ։ Հաջորդ տարիներին այս տեսակ ծրագրերը ևս շարունակական են լինելու։

armen

Նա շնորհակալություն հայտնեց կառավարությանը՝ նշելով, որ շատ հավակնոտ ծրագրեր են իրականացնում, միջազգայնացման գործընթաց է գնում. «Մեր առջեւ դրել ենք հավակնոտ ծրագիր կլինիկական ուղղությունը զարգացնել միջազգային դաշտում: Այս պահին պատրաստ է արդեն ուղեղի զարգացման հետազոտման կենտրոնը: Այս պահին կարող եմ զեկուցել, որ շուրջ 700 աշխատատեղ ենք բացել մեր հիմնադրած հաստատություններում:

Կրկնապատկել ենք մեր հիմնական միջոցներն ու ակտիվները եւ շահույթը գրեթե 5 անգամ բարձրացրել ենք»: Պարոն Մուրադյանը նաեւ հայտնեց, որ այս պահին 32 երկրներից համալսարանում սովորում է շուրջ 2 հազար ուսանող: Ըստ նրա, ամեն 4-րդ ուսանողը արտասահմանից է. «Մեր առջեւ նպատակ ենք դրել ամեն երկրորդ ուսանողը լինի արտասահմանից ժամանած»: