Մարդիկ ամբողջ կյանքում աշխատում են գումար վաստակելու և իրենց կյանքն ավելի հարմարավետ դարձնելու համար: Սակայն կան մարդիիկ, ովքեր արդեն իսկ հարուստ են ծնվում:

Ահա SIACHEN ստուդիան ներկայացրել է աշխարհի ամենահարուստ երեխաների ցանկը: Ցանկի առաջատար եռյակում հայտնված երեխաների կարողությունը հատում է 1 միլիարդ դոլարը:

Ամենահարուստ երեխաների ցանկում 3-րդ տեղում Բլյու Այվի Քարթեն է: Նա համաշխարհային աստղեր Բեյոնսեյի և Ջեյ-Զիի դուստրն է: Նրա կարողությունը մոտ 1 միլիարդ դոլար է:

2-րդ տեղում Ֆիբի Ադել Գեյթսն է՝ 1 միլիարդ դոլար կարողությամբ: Նա Բիլ և Մելինդա Գեյթսներերի աղջիկն է: Ադելի մասին բավականին քիչ տեղեկություններ կարելի է գտել: Ենթադրվում է, որ հենց նա է լինելու ծնողների հսկայական կարողության ժառանգը:

Ամենահարուստը երեխաների ցանկը գլխավորում է Մեծ Բրիտանիայի Արքայազն Ջորջ Ալեքսանդր Լուի: Նրա ունեցվածքը գերազանցում է մեկ միլիարդ դոլարը: Արքայազն Ջորջը, որը հայտնի է որպես Քեմբրիջի արքայազն Ջորջ, ծնվել է 2013 թվականի հուլիսի 22-ին և հանդիսանում է աշխարհի ամենահարուստ երեխան: Արքայազն Ջորջը, անկասկած, կգլխավորի աշխարհի նորագույն և ամենաերիտասարդ միլիարդատերերի վարկանիշը: