«Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը հետ կանչել այս որոշումը և զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից» Եվրախորհուրդ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կոչ է արել Ռուսաստանին՝ հետ կանչել Դոնբասը և Լուգանսկը ճանաչելու որոշումը:

maria-burich

«Այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը Ռուսաստանի Դաշնության կողմից միջազգային իրավունքի խախտում է և իրենից ներկայացնում է Մինսկի համաձայնագրերի (որը շարունակում է մնալ Դոնբասի հակամարտության կարգավորման միակ հիմքը) միակողմանի խախտում»,- ասվում է Բուրիչի հայտարարության մեջ:

maria-burich

Նրա խոսքով՝ Եվրախորհուրդը վերահաստատում է իր անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում: «Մենք կոչ են անում Ռուսաստանի Դաշնությանը հետ կանչել այս որոշումը և զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից»,- ասել է Բուրիչը: