Facebook-ը հայտնել է կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվությանը հակազդելու միջոցառումների մասին

Ամերիկյան Facebook ընկերությունը միջոցառումներ է ընդունել համանուն սոցցանցում եւ իրեն պատկանող Instagram-ում թոքաբորբի բռնկում առաջացրած 2019-nCoV կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը սահմանափակելու նպատակով: Այս մասին նշված է երեկ Facebook-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ընկերությունը նշել է մի քանի քայլերի մասին, որոնց միջոցով մտադիր է օգտատերերին օգնել ստանալու կորոնավիրուսի մասին ավելի արժանահավատ տեղեկություններ: Այս նպատակով նախատեսվում է կիրառել փաստական ստուգման ալգորիթմ, որը կօգնի հայտնաբերել սուտ տեղեկությունները եւ սահմանափակել դրանց տարածումը Facebook-ում եւ Instagram-ում: Facebook-ը խոստանում է իրազեկել այն օգտատերերի ստուգումների արդյունքների մասին, որոնք կփորձեն չկանխամտածված տարածել ոչ հավաստի կոնտենտը:

Ընկերությունը պատրաստվում է նաեւ սոցցանցից հեռացնել 2019-nCoV կորոնավիրուսի հետեւանքով առաջացող թոքաբորբի բուժման իբր ներգործուն միջոցների մասին կեղծ լուրերը: Համանման ճակատագիր է սպասում հիվանդության բռնկման պատճառների մասին գաղտնի տեսությունների հեղինակներին, որոնք կարող են «դրանց հավատացող մարդկանց վնաս պատճառել»: Որպես օրինակ բերվում են պնդումները մաքրող միջոցները խմելու հրաշագործ արդյունքի մասին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանում նոր տեսակի թոքաբորբի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել: Չինաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9692-ի, որից 213 մարդ մահացել է: Հիվանդությունը հայտնաբերվել է 19 երկրներում:

0 0 голоса
Рейтинг статьи
Подписаться
Уведомить о
guest
0 комментариев
Межтекстовые Отзывы
Посмотреть все комментарии