Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության և օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի հետ աշխատում է Զանգելանի և Լաչինի օդանավակայանները շահագործման հանձնելու համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրանց փոխանցմամբ՝ տրանսպորտի նախարարը հայտնել է, որ օդային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի։

«Ֆիզուլիի օդանավակայանի բացումը տեղի է ունեցել նախորդ տարվա հոկտեմբերի 26-ին։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Զանգելանում և Լաչինում միջազգային օդանավակայանների կառուցման համար»,-նշել է ադրբեջանցի նախարարը։