franc

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի Արցախ մեկնելու պատճառով հակաֆրանսիական տրամադրությունների նոր ալիք է բարձրացրել Բաքվում։ Ադրբեջանում համոզված են, որ Ստեփանակերտ այցելելը հայերի հանդեպ առանձին քաղաքական գործչի անձնական համակրանքի հետևանք չէ։ Իլհամ Ալիևի վարչակազմում նման այցելությունները պաշտոնական Փարիզի կողմնակալության վկայություն են համարում: 

Valeri-perkes

Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսն Արցախ է մեկնել հայաստանյան երկօրյա այցի շրջանակում: Երևանում նա հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին։

Ալիևի վարչակազմում արդեն հաստատել են, որ Վալերի Պեկրեսի տվյալները կներառվեն այսպես կոչված սև ցուցակում՝ անցանկալի անձանց ցանկում, որոնց կարգելվի մուտք գործել Ադրբեջանի տարածք: