գաճաճ

31- ամյա Պաբլոն գաճաճ էր ծնվել։ Գաճաճ էր նաև նրա հայրը պապը և նախապապաը։ Սա ցեղային արատ էր, որով  ծնվում, ապրում և ընտանիք էին ստեղծում Պաբլոյի ցեղակիցները։ Այժմ նա աշխատում էր Պրահայի կոնֆետի գործարաններից մեկում, որպես փաթեթավորող։ 31-ամյա երիտասարդը մեծ դժգոհությամբ էր աշխատանքի գնում, քանզի աշխատանքային մթնոլորտը նրան դուր չէր գալիս։ Գործարանի աշխատակիցները հաճախ հիմար կատակներ էին անում իր գաճաճության թեմայով, նրա հասցեին շատ անգամներ սուր վիրավորանքներ էին հնչեցնում և նեղացնում։ Պաբլոն իհարկե ոչ ոչքին ցույց չէր տալիս, որ վիրավորվում է, կատակի էր տալիս, սակայն ներքուստ իրեն կոտրված էր զգում։

Բանը նրանում է, որ կոնֆետի գործարանի աշխատակիցներին հունից հանում էր այն փաստը, որ Պաբլոյի կարճ հասակի համար հատուկ հարմարանքներ էին ստեղծվել, ինչը զբաղեցնում էր իրենց աշխատանքային տարածքի մեծ մասը, նաև այն, որ Պաբլոն արտաքնապես իրենց պես չէր ու մենեջերի  որոշմամբ ավելի շատ աշխատավարձ էր ստանում, քան մյուսները, թեպետ դա պայմանավորված էր Պաբլոյի աշխատասիրությամբ։

Պաբլոյի բարի սիրտը երբեք չէր չարանում ոչ ոքի նկատմամբ, նա պարզապես լուռ աշխատում էր, որպեսզի կարողանա հոգալ իր և իր ծնողների հոգսերը։ Պաբլոյի հայրը հաշմանդամություն ուներ և չէր կարողանում աշխատել։ Մայրն էլ շատ չնչին աշխատավարձ էր ստանում, ուստի ընտանիքի հոգսերի մեծ բաժինը Պաբլոյի ուսերին էր։

Գործարանում տիրող այս մթնոլորտը տեսնում էր նաև մենեջերը, ով մեկ անգամ զրույց էր ունեցել թիմի հետ և ընդհանուր տեղեկացրել բոլորին, որ ավելի հոգատար և ուշադիր լինեն միմյանց նկատմամբ և առողջ գործնական և ընկերական մթնոլորտ ստեղծեն։ Սակայն այդ հորդորը այդպես էլ օդում էր մնացել։

Մենեջեր Մայքլը, ով ազգությամբ հայ է ծնվել էր Պրահայում, սակայն իր մտածելակերպով և աշխարհընկալումով տիպիկ հայ էր, մի պլան է մշակում։ Տեսնելով, որ աշխատակիցները շարունակում են անհիմն վատ վերաբերվել Պաբլոյին, Մայքլը որոշում է նրանց լավ դաս տալ։

Նա ամեն անգամ նկատելով վիրավորանք Պաբլոյի նկատմամբ նշում է իր հեռախոսում և ձևացնում, որ ոչինչ չի նկատել։ Այսպես մեկ շաբաթվա ընթացքում ահռելի նշումներ է հավաքվում։ Մայքլը նաև ամբողջ գործարանում տեղադրված  տեսախցիկների տեսանյութերից ֆիքսում և կտրում է այն հատվածները որտեղ Պաբլոյին վիրավորում ու նեղացնում են։

Այս նյութերը հավաքելով նա պրեզենտացիա է սարքում, տեղադրելով իր պրեզենտացիայում յուրաքանչյուր աշխատակցի նկարը և անուն ազգանունը, նկարից հետո նա տեղադրում է, թե տվյալ մարդն ինչ վիրավորանքներ է հասցրել Պաբլոյին և այդպես բոլորի մասին կարճ կտորներ է պատրաստում։ Նյութը պատրաստելուց հետո նա վերցնում է աշխատակիցների քանակին համապատասխան ծրարներ և այդ ծրարների մեջ տեղադրում է սև թանակով կեղտոտած սպիտակ թղթեր։

Հաջորդ օրը մենեջեր Մայքլը փակ ծրարները ձեռքին մտնում է գործարան և ասում, որ աշխատակիցների համար լավ նորություն ունի ու այսօր ժողով կա։

Այդ օրը Պաբլոյի հանգստյան օրն էր։ Աշխատակիցները լսելով ժողովի մասին և տեսնելով Մայքլի ձեռքի ծրարները մտածում են, որ իրենց պարգևավճարներ է սպասվում։ Գալիս է ժողովի ժամը։ Բոլորը մեկ մարդու պես քարացած նստած էին նիստերի դահլիճում։ Մայքլը ներս է մտնում և բոլորին բաժանում ծրարները, այնուհետև կանգնում պատի էկրանի մոտ։

Մայքլն ասում է, որ աշխատակիցները բացեն ծրարները և տեսնեն իրենց աշխատանքին արժանի պարգևատրումը։  Աշխատակիցները բացոմ են ծրարները և գումարի փոխարեն տեսում կեղտոտված սպիտակ թղթեր։

Մայքլը սկսում է իր խոսքը․ «Դուք հավանաբար զարմացած եք ծրարներում տեսնելով կեղտոտված սպիտակ թղթեր, ձեզ թվում էր այդ ծրարներում փող է լինելու։ Սակայն դուք, հարգելի ներկա գտնվողներ, ոչինչ չեք արել ավելի լավ արդյունքներ ցույց տալու և պարգևատրում ստանալու համար, դրա փոխարեն դուք ձեր թանկագին ժամանակը ծախսում էիք ձեր կոլեգա Պաբլոյին վիրավորելու վրա։ Եվ ձեր թղթերի վիճաը լիովին բնութագրում է ձեր աշխատանքային օրը, դուք Պաբլոյի մաքուր  ու լավ տրամադրությունը կեղտոտում էիք ձեր բացասական վերաբերմունքով։ Իսկ հիմա եկենք տեսնենք, թե ով ինչ արդյունքեր է գրանցել Պաբլոյին վիարվորելու «գերկարևոր» գործում»։

Այս խոսքերից հետո Մայքլը ներկայացնում է իր պրեզենտացիան, բոլորին տեսանյութերով ցույց տալով իրենց գարշելի և անմարդակային պահվածքը։

Դահլիճում քար լռություն էր։ Աշխատակիցներն ամաչում էին միմյանց նայել, ամաչում էին նաև Մայքլից։ Նրանք չէին պատկերացնում, որ ամեն ինչ այդքան դաժան էր։

Մայքլն ավարտեց իր ելույթն ասելով․ «Ես ամենևին այս ամենը չեմ պատրաստել ձեզ նվաստացնելու, ստորացնելու կամ նեղացնելու նկատառումով։ Ես գիտեմ, որ ձեզանից շատերը դիտավորյալ չեն նեղացրել Պաբլոյին, գիտեմ նաև, որ շատեն էլ դիտավորյալ են դա արել։ Բայց հարցը դրանում չէ։ Շատ հաճախ երբ մենք գործում ենք սխալներ մեզ չենք նայում կողքից և չենք փորձում հասկանալ, թե ինչպես է դիտվում և ընկալվում մեր արարքները և մեր վերաբերմունքը շրջապատի մարդկանց նկատմամբ։ Իմ այսօրվա ժողովը հայելի էր ձեզ համար, որպեսզի նայեք և տեսնեք ձեզ կողքից ու հասկանաք ձեր պահվածքը, վերլուծեք այն։

Մենք չենք կարող ասել, թե կյանքը ապագայում ինչ կպատրաստի մեզ համար, ուստի կյանքի բոլոր փուլերում պետք է ձգտել մարդ մնալ, չնեղացնել թույլին և ուժերի հնարավորությունների չափով օգնել օգնության կարիք ունեցողին։

Ես միշտ դրական եմ տրամասդրված բոլորի նկատմամբ, պատրաստ եմ լսել ցանկացած առաջարկ, որը կբարելավի ձեր գործնական հմտություններն ու  ձեր ֆինանսական եկամուտները, բայց դուք այս ամբողջ ընթացքը  ծախսել եք վնասակար գործի վրա, այժմ դուք ունեք մեկ ամիս ժամանակ ձեզ վրա աշխատելու, ավելի լավ ու հանդուրժող գործընկեր դառնալու համար։ Կարող եք հանդես գալ առաջարկներով, մենք կքննարկենք և կիրագործենք որոշներն ի շահ գործարանի և ի շահ ձեզ։ Եվ ևս մեկ բան, այս ժողովի մաիսն Պաբլոն չպետք է իմանա։ Այժմ ազատ եք»։

Հաջորդ օրը Պաբլոն գալիս է գործարան և զարմանալիորեն ավարտում աշխատանքային օրը լավ տրամադրությամբ, նա չի հասկանում, թե ինչ կատարվեց մեկ օրում, որ բոլորը փոխվեցին, բայց այսուհետ նա աշխատում էր առողջ և դրական մթնոլորտում։

Այսպես հմուտ Մայքլը լուծեց շատ կարևոր խնդիր, ցույց տալով թիմին, որ չարությունն ու նախանձը տանում են դեպի փակուղի և, որ ժամանակը ոսկի է ու պետք է ծախսել այն կյանքն ավելի լավը դարձնելու համար։