phalyan

Կարո Փալյանը այն հայերից է, ով ապրելով ու աշխատելով Թուրքիայում, առանց կաշկանդվելու և վախի զգացողության ազատ արտահայտում է իր կարծիքն ու հաճախ մեղադրում թուրքերին՝ իրենց կատարած սխալների համար: Հերթական ազդեցիկ ելույթը, տեղի ունեցավ այսօր ու այն վերաբերում էր Հրանտ Դինքին:

garo phalyan

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Հրանտ Դինքի մահվան տարելիցի հետ կապված խորհրդարանում ելույթով է հանդես եկել։

Կարո Փայլանն իր խոսքում շեշտել է, որ Հրանտ Դինքի գործը խորքային պետության պատճառով չի բացայտվում։  Փայլանը նշել է, որ Հրանտ Դինքը խաղաղություն էր քարոզում ու այդ քարոզն ազդեցիկ էր, ինչն էլ մութ ուժերին ձեռնտու չէր։

Ելույթի վերջը Կարո Փայլանը հայերեն է ավարտել. «Շատ ապրես, Հրանտ Դինք, քեզ չպիտի մոռանանք»։ Ու այս խոսքերից հետո, փորձել են անջատել նրա խոսափողը, բայց փալյանը շարունակել է իր ելույթն:

Նշենք, որ 2007 թվականի այս օրը սպանվեց սմաբուլահայ հայտնի գործիչ, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը։