Ինչու՞ հայրը թողեց իր հինգ անչափահասներին ու գնաց հարևանի կնոջ մոտ

Գայանեն 16 տարեկանում է ամուսնացել է իրենից 20 տարի մեծ տղամարդու հետ։ Սկզբից չէր հավանում ապագա ամուսնուն, հետո ծնողները համոզել են, որ ամուսնանա։ Ծողներին դեմ չգնալու համար, որոշեց ամուսնանալ։

aghqatutyun

Հարսանիք չի եղել, անգամ տղայի ծնողները չեն եկել իրենց տուն։ Ամուսինը եկել է իրեն վերցրել ու տարել այն դոմիկ, որտեղ պետք է ապրեին ու հետագայում հենց այնտեղ էլ մեծացնեին իրենց հինգ երեխաներին։ Գայանեի խոսքով՝ ինքը չէր ցանկանում այսքան երեխա ունենալ, քանի որ պայմաններ չունեին, բայց ամուսինը ստիպում էր։ Հետո, սկսեց խմել ու օրերով տուն չգալ։ Եկած ժամանակ էլ տուն գումար չէր բերում։

yerekhaner

Գայանեն երեխաներին պահում էր նպաստով, բայց շատ ժամանակ այդ գումարը ամուսինը վերցնում էր ձեռքից ու տալիս խմիչքին։ Մի օր էլ Գայանեն իմացավ, որ ամուսինը կապվել է հարևի կնոջ հետ ու նրանից երեխա է ունենալու։ Հարևանի կինը Գայանեին ասել էր՝ ամուսինդ զզվում է քեզնից ու չի ցանկանում քեզ տեսել։