gaz

Նախօրերին հայտնի դարձավ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի միջև դեռ երկու ամիս առաջ կնքված լրացուցիչ համաձայնագրի մասին, որով 2022 թ. ապրիլի 1-ից ՀՀ առաքվող բնական գազի փաստացի գնի նոր սակագներ են սահմանվել: Հայտնի դարձավ նաև, որ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է գազի նոր սակագների առումով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ զրույցում փորձել ենք հասկանալ բանաձևերի տեսքով ներկայացված նոր սակագները, դրանց հնարավոր տնտեսական ազդեցությունները:

Nikol-gaz

Մինչ բուն թվերին անդրադառնալը՝ Թ. Ավետիսյանը նշեց, որ գազի սակագինը միջազգային շուկաներում էապես բարձրանում է, և դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով:

Նշենք, որ, ըստ նշված լրացուցիչ համաձայնագրի, 2022 թ. ապրիլի 1-ից ՀՀ առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում, և 177,53 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում: «Մեծ հաշվով, սահմանի վրա գազի միջին սակագինը կդառնա մոտ 173,5 դոլար:

nikol-putin

Այսինքն, սահմանին գազի գինը կավելանա մոտ 5 տոկոսով: Եվ, ըստ էության, այս հիմքով «Գազպրոմն» արդեն հայտով դիմել է ՀԾԿՀ, որպեսզի փոխի ներքին սակագները: Ընդ որում, հստակ են թե՛ ժամկետները, թե՛ սակագների փոփոխությունները:

Սա բացասական ազդեցություն կունենա սոցիալաես անապահովընտանիքների վիճակի վրա, բայց, ընդհանուր առմամբ, գազի սակակագնի մյուս բարձրացումները ևս շղթայական գնաճի են բերելու: