gegham

Նա, մասնավորապես, նշել է. «Կարևոր է, որ Ռոբերտ Քոչարյանն փաստարկված ընդգծեց, որ Հայաստանը ժողովրդավարական կղզուց վերածվել է բռնապետական երկրի, որտեղ թիվ մեկ պաշտոնյան տեղից տեղ տեղաշարժվում է բացառապես ոստիկանական մեծաթիվ ուժերի առկայության պայմաններում։ Լավ է, որ մեկ անգամ ևս շեշտեց, թե ինչ էինք ստանալու Քի Վեսթի վավերացման դեպքում՝ Արցախով, Բերձորով Հայաստան։

gegham

Իսկ որքան դիպուկ էր նախագահի հետևյալ հարցադրումը՝ Մադրիդյան սկզբունքներն էին լա՞վը, թե փուլայինն ու այս վիճակը, Կազանյան տարբերակն էր լա՞վը, թե փուլայինն ու այս վիճակը։ Հասկացողը այս հարցադրումից և  կոշտ վայրէջքի մասին հիշեցումից հետո պետք է երկար և խորը մտորի այս ու այն քահլն անելուց կամ այս ու այն միտքն արտահայտելուց առաջ։