Ափսոս, չկան տղերքը, որ պիտի շնորհավորեին իրենց մայրերի, քույրերի ու սիրելիների տոնը․ Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ Աբգարը զոհվեց Ղարաբաղյան երրորդ պատերազմում, գրում է։

«Տոնական բոլոր օրերին ծանր է ինձ համար սոցիալական ցանցեր մտնելը։ Ծանր է, քանի որ այս օրերին ավելի ցայտուն եւ տեսանելի է դառնում հերոսների մամաների, քույրիկների, կանանց, դուստրերի տառապանքն ու վիշտը։

Gexam-Nazaryan

Այնպես որ, կանանց շնորհավորող գործող պաշտոնյաներ, բարձր ու ցածր պաշտոն զբաղեցնողներ, հայ մայրերին շնորհավորելուց առաջ հիշեք, որ այսօր իրենց մայրերին ու քույրերին, կանանց ու դուստրերին պետք է շնորհավորեին Մխիթարը, Սարոն, Իշխանն ու Կամոն, Արգամն ու Ալեքսը, Գեւորգն ու Գոռը, Դավիթն ու էրիկը, Դավիթն ու Արան, Շաքարյանն ու Թաթուլը, Անդրեասն ու Կարենը, Վարդանն ու Արամը, Շանթն ու Սուրենը, Դավիթն ու Աբգարս ու այսպես հազարավոր տղերք։

475878-8376548

Այսօր նրանց մայրերն ու քույրերը, կանայք ու դուստրերը, հորաքույրներն ու մորաքույրները, տատիկները դեռ սպասում են, պատկերացնո՞մ եք, դեռ սպասում են, որ տան դուռը բացվելու է եւ հերոսները ժպիտները դեմքերին, ծաղիկները ձեռքներին տուն են մտնելու կամ գոնե զանգելու են ու ասեն՝ շնորհավոր։