zinvor

Բոլորիս մեծագույն երազանքը այս պահին կապված է մեր գերիներ հետ։ Միակ ցանկությունը բոլորիս այն կլինի, որ հայ գերիները այս Ամանորին իրենց տներում լինեին ու հարազատ միջավայրում։ Մինչ Ամանոր հաշված օրեր են մնացել, բայց հույսներս չկտրած, անհամբերությամբ սպասում ենք, որ գուցե մեր տղաներից շատերը վերադառնան իրենց հայրենիք։

zinvor

Այս մասով տարբեր երկրների ղեկավարներ աշխատում են ու փորձում ադրբեջանի գութը մի փոքր շարժել։ Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահը օրեր առաջ իր ելույթում նշեց, որ ադրբեջանը պետք է մինչ Ամանոր վերադարձնի բոլոր հայ գերիներին։

Makron

Հարևան պետությունը այդ խնդրանքին ի պատասխան նշեց, որ իրենց երկրում այլևս գերիներ չկան։ Սա ընդամենը հերթական սուտն էր, որ նրանք փորձեցին ասել։ Էմանուել Մակրոնը բնականաբար նրանց պատասխանից շատ դժգոհ հայտարարեց, որ ամեն բան անելու են մինչև վերջին գերին չվերադառնա իր ընտանիք։