gevorg-mkrtchyan

Երգիչ-դերասան Գեւորգ Մկրտչյանն ինստագրամյան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ երիտասարդ գեղեցկուհու հետ է: Լուսանկարների վրայի նշումից պարզ է դառնում, որ աղջիկը Քրիստինա Հովհաննիսյանն է, իսկ թե ով է նա, երգիչը նախընտրել է չմեկնաբանել՝ սահմանափակվելով «Գլուխդ դիր ուսիս, սլանանք մեր լուսին…» մակագրությամբ:

gevorg-mkrtchyan

Գեւորգի երպագուներից շատերը շտապել են ենթադրել, որ լուսանկարները երգչի նոր տեսահոլովակից են, ոմանք էլ կարծել են, որ աղջիկը Գեւորգի նոր ընտրյալն է:

Այս մասին ավելի կոնկրետ տեղեկություն ստանալու համար, փորձեցինք երգչից պարզել խոսակցությունների իսկությունը, սակայն վերջինը չցանկացավ որեւէ կոնկրետ մեկնաբանություն անել թեմայի շուրջ:

«Առայժմ չեմ ուզում խոսել անձնականիս մասին. ես ոչ ցանկանում եմ հերքել, ոչ էլ՝ հաստատել շրջանառվող լուրերը»,-պատասխանեց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգիչը հանդիպում էր դերասանուհի Իրինա Այվազյանի հետ: Զույգը բաժանվել է, սակայն իրենց խոսքով՝ մնացել են լավ ընկերներ: