Երևանում Ֆրանսիայի հրապարակում է այսօր մեր պետության առաջնագիծը,- կարծում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչ, GG ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը։

Նրա կարծիքով մենք այսօր պարտավոր ենք ուժեղ դառնալ, որովհետև 30 տարի պատմություն ունեցող ազգը չի կարող այս սերնդի վրա ավարտվել։ Խաչատուրը պնդում է, որ խաղաղության միակ ճանապարհը ուժեղ լինել է, որին հնարավոր է հասնել՝ ուժեղ բանակ կառուցելով։

«Այն ուժը, որն ասում է, թե պետք չէ բանակ ունենալ, մեզ տանում է ուղիղ պարտության»,- վստահ է Խաչատուրը։

Նա հորդորում է հայ ազգին դուրս գալ «մատրիցայից» և սեփական դերակատարումն ունենալ պետականության կառուցման մեջ։ Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել տեսանյութում.