Սննդամթերքի ոլորտում 17%-ի գնաճ է տեղի ունեցել. ի՞նչ սպասվում ապագայում, մասնագետները մտահոգված են

2022թ.-ի փետրվարի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա: Հանձնաժողովն էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավորում է, որ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարում գործող սակագների պահպանման պարագայում կառաջանա 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք:

gnach

Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը ասում է` ջրի սակագնի թանկացումն էապես կհարվածի սոցիալապես խոցելի խավերի գրպանին, հարուստները եւ միջին խավի մարդիկ գուցե այնքան էլ ուշադրություն չդարձնեն դրան, բայց մի կերպ ծայրը ծայրին հասցնողները ստիպված կլինեն մյուս ծախսերը կրճատել, քանի որ չլողանալ կամ ասենք` ափսեները չլվանալ չեն կարող:

gneri-tankacum

Իսկ խնայողություններն իրենց հերթին կբերեն համապատասխան սոցիալական հետեւանքների: Հայաստանում սպառողներին մատակարարվող գազի սակագինը եւս ապրիլի 1-ից նախատեսվում է բարձրացնել: «Գազպրոմ Արմենիան» արդեն դիմել է ՀԾԿՀ-ին` առաջարկելով բարձրացնել այն 6 %:

Զուգահեռաբար, փետրվարից թանկացող էլեկտրաէներգիան ու արդեն թանկացած խմելու ջուրը ստիպել են տնտեսվարողներին վերանայել ծախսերը: