gnach

Նոր տարվան ընդառաջ Հայաստանում գները ավել են աճում։ Մի երկրում, որտեղ աղքատությունը բավականին շատ է, գները շարունակում են աճել։ Ու այս ֆոնին կառավարությունը պնդում է, թե մեր երկրի բնակչությունը շատ լավ է ապրում։ Ավելին՝ խոսակցություններ կան, որ 2022 թվականին գնաճը շարունակվելու է, բայց այն զսպելու մեղանիզմները դեռևս հայտնի չեն։ Առաջին սպառման ապրանքների գները հաջորդ տարի նորից կբարձրանա։

gnach

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Թադևոս Ավետիսյանն անդրադարձել է գնաճին:

Հայաստանում նվազագույն աշխատավարձով են աշխատում աշխատողների շուրջ 25 տոկոսը։ 2020թ․-ի հունվարի 1-ից հետո նվազագույն ամսական աշխատավարձի, ինչպես նաև հանրային ծառայողների բազային աշխատավարձի չափերը չեն ավելացել, իսկ մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է 17,1 տոկոսով։

gnach

Ի դեպ, ընդիմադիր պատգամավորների բազմաթիվ առաջարկներ, որոնք ուղղված էին 2022թ․-ի պետական բյուջեի նախագծի հակասոցիալական ընդգծված բնույթը մեղմելուն, այդպես էլ չընդունվեցին։