gold-hamaranishner

Հայաստանում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի գողության և կորստի դեպքում այն օգտագործողին կհատկացվի նույն համարանիշի կրկնօրինակը: Տեղեկացնենք, որ Հայաստանում վերջին տարիներին «գոլդ» պետհամարանիշերի գողության բազմաթիվ դեպքեր էին գրանցվում. Երևանի տարբեր վարչական շրջաններից հանցագործներն ավտոմեքենաների վրայից հանում էին համարանիշերը, հետո գրություն թողնում մեքենայի վրա։

bentli

Ըստ այդ գրությունների՝ վարորդը պետք է Տելեգրամով կամ Viber-ով կապ հաստատի նրանց հետ և որոշակի գումարի դիմաց հետ ստանա իր մեքենայի համարանիշերը։ Հայաստանի ոստիկանությունը ակնկալում է, որ այս ամենի արդյունքում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակության դեպքերը կնվազեն:

Ավելին, ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Սարգսյանից տեղեկացանք, որ այս ընթացքում պետհամարանիշ կորցրած այն քաղաքացիները, որոնք ձեռք էին բերել այլ համարանիշ, իրենց ցանկությամբ դիմում են իրենց կորցրած համարանիշը ետ ստանալու նպատակով:

564767-57657

Նշենք, որ 2006 թվականին է փոխվել «գոլդ» համարանիշերի ձեռքբերման կարգը եւ այն դարձել վճարովի։ Մեր օրերում «գոլդ» համարանիշեր ձեռք են բերում գործարարները կամ նրանց հարազատները, այդ թվում եւ պաշտոնյաներ: