424558653

 Հայաստանյան աշխատաշուկայում խնդիրները շատանում են, ոլորտին ուղղվող պետական գումարները` կրճատվում։ Այսօր ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը` դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանին։

gorcazrkutyun

«Գործազուրկների թիվը, ճիշտ է, կրճատվել է, բայց դա, մեր գնահատմամբ, արտագնա աշխատանքի և արտագաղթի հետևանք է։ Այսինքն` այս վիճակում ի՞նչն եք գցել–բռնել, կշռել, որ 2022թ–ին զբաղվածության ոլորտին պետական բյուջեով հատկացված աջակցության ծրագրերի գումարները 25 տոկոսով` 500 մլն դրամով կրճատել եք։

tadevos-avetisyan

Իբր, եղածը մի շատ մեծ գումար էր` 2 մլրդ, դուք 25 տոկոսով կրճատում եք»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը` «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների բնակչության զբաղվածությանն աջակցելու ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ։

Ավետիսյանը նաև հայտարարեց, որ համաձայնագրի կողմ հանդիսացող մնացած բոլոր երկրներում, ի տարբերություն Հայաստանի, 2020թ–ի ճգնաժամային տարվանից հետո զբաղվածության բյուջեներն ավելացվել են։