grigor hripsime

Գրիգոր Դանիելյանն ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանը հայկական աստղաբույլի այն զույգերից են, որոնց վիճաբանության, բաժանման մասին երբևէ լուրեր չկան։ Զույգն ունի երկու որդի՝ Ալբերտոն ու Ռոբերտոն, և ապրում է իր բնականոն կյանքով։

Երբեմն երբեմն արտիստները հրապարակում են իրենց առօրյայի որոշ հատվածներ սոցիալական մեդիայում՝ կիսելով իրենց կյանքը հետևորդների հետ։ Նշենք, որ սոցիալական ցանցերում Գրիգորն ու Հռիփսիմեն հազարավոր հետևորդներ ու երկրպագուներ ունեն։

Այնուամենայնիվ, որքան էլ որ լինեն գործնական հրապարակումներ, միևնույն է, երկրպագուները միշտ էլ ավելի շատ սպասում են անձնական, ընտանեկան հրապարակումներին։

Այսօր էլ Հռիփսիմե Ելինյանի ծննդյան օրն է։ Նրա ամուսինը՝ Գրիգոր Դանիելյանը սոցիալական ցանցի իր էջում ջերմ շնորհավորանք է հրապաարկել։ Գրիգորը կիսվել է իր և կնոջ լուսանկարով՝ կից գրելով․ «Դու իմ երկրորդ կեսը չես, դու իմ առաջինն ես ու միակը։  Էսօր ոչ թե քո, այլ իմ ծննդյան օրն է, որովհետև մենք մի մարմին ու մի հոգի ենք դարձել։

Ու քանի որ ես ինքս ինձ չեմ սիրում գովաբանել, ընդամենը կասեմ ՝ սիրում եմ քեզ։
Ծնունդդ շնորհավոր, իմ ճակատագիր»։